«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են ՀՀ իշխանությունների կողմից երկրի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փորձերը, դրանց հնարավոր հետևանքները տարածաշրջանային իրադրության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, խաղաղության պայմանագրի շուրջ նոր երևակվող զարգացումները, ինչպես նաև ներքաղաքական կյանքում խմորվող գործընթացները՝ արտաքին քաղաքական իրադարձությունների լույսի ներքո։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 8-ին օրենք է ստորագրել, որը բարձրագույն օրենսդրական մակարդակով ամրագրում է կանանց հղիության ընդհատման իրավունքը: Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու տեքստը հրապարակվել է այսօր։
Բողոքի ցույցը կազմակերպվել է այն բանից հետո, երբ Սանչեսը համաձայնել է փոփոխություններ մտցնել օրինագծում, ինչը պնդել են տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կողմնակիցները։
Ադրբեջանում մշակութային և կրոնական վայրերից օբյեկտների հեռացման մասին վերջին լուրերը մտահոգիչ են և կարող են վնասել փոխվստահության զարգացմանը
Ծայրաստիճան վտանգավոր այն իրադրությունը, որը ստեղծվել է մեր պետության շուրջ և առհասարակ Հարավային Կովկասում, մեկ օրվա գործ չէ, դրա սկիզբը դրվել է վաղուց։ Ինչ վերաբերում է մեր երկրին՝ ՀՀ-ին, դա այն գործունեության և քաղաքականության արդյունքն է, որը վարում է ներկա իշխանությունը՝ դրսևորելով քաղաքական տհասություն։ Տարածաշրջանում ուժերի և իրողությունների դասավորվածությունը մեկ օրվա ընթացքում չի ձևավորվել ո՛չ երեկ, ո՛չ էլ մեկ ամիս առաջ։
«ԱՄՆ-ը և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են մի ժամանակաշրջանում, երբ բախվում են ընդհանուր մարտահրավերների», – հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ նախօրեին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ։
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն ամենշաբաթյա հարցուպատասխանի ֆորմատով շարունակում է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:
«Վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ մանրամասն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում ԱԹՍ-ների օգտագործման մասին։ Հիշեցնեմ, որ սա այն երկիրն է, որի զինված ուժերը հարձակման են ենթարկվել մի երկրի բանակի կողմից, որը զանգվածաբար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար» անօդաչու սարքեր։
Մինչև հիմա Բաքվի բանտերում գտնվող մեր տասնյակ հայրենակիցները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Ադրբեջանի լկտիության, անպատժելիության, նենգության և ցինիկության ապացույցն են։
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական զորքերը գրեթե ամբողջությամբ ավերել են այն գյուղերը, ավաններն ու քաղաքները, որտեղ տարածվել է հակամարտությունը։
Փաշինյանը և խունտան վաղուց խուսափում են ժողովրդի առաջ կանգնելուց և նրա հետ խոսելուց՝ օրեցօր մեծացնելով սեփական թիկնազորը։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ԵՄ-ն անդամակցության ինչ-որ անորոշ ճանապարհային քարտեզ, ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տեսականորեն կարող է տալ, սակայն հստակ անդամակցության հեռանկար՝ ոչ։
Պաշտոնական Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Մեկնաբանելով երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ին կայացած նիստի արդյունքները՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը։
Գերմանիայի երկրորդ խոշոր արհմիությունը՝ Ver.di-ն, հայտարարել է երկրի առաջատար Lufthansa ավիաընկերության ցամաքային անձնակազմի հերթական գործադուլի մասին։
Դա կապված է մարտի 8-ին ԱՄՆ դեսպանատան կողմից մայրաքաղաքում հնարավոր ահաբեկչությունների մասին հաղորդագրության հրապարակման հետ։
Շենքի ամբողջական փլուզումից հետո մոտ 40 փրկարար, այդ թվում՝ կինոլոգներ, շտապել են դեպքի վայր:
Օկուպացիայի ընթացքում տեղի ունեղող ամենատարբեր հարաբերություններն ու գործընթացները կարգավորվում են Միջազգային հումանիտար (մարդասիրական) իրավունքով ։ Մշակութային արժեքների պաշտապնությանն են վերաբերում միջազգային մարդասիրական կրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։
Քեմփբելը 2024 թվականի փետրվարի 7-ին է նշանակվել ԱՄՆ փոխպետքարտուղար։
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ՝ այդ թվում պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը։
Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևը հայտնել էր անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհը հետ մղելու մասին:
Եվրախորհրդարանում մարտի 19-ին տեղի ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։ Այս մասին հայտնել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից։
Վաշինգտոնը դուրս է թողել Թուրքիային F-35 վերջին կործանիչների մատակարարման ծրագրից: Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծում մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
ԱԳ նախարարը հավելել է նաև, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում։
Հարցին, թե ինչ կցանկանար փոխել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ համակարգի այլ մեխանիզմներում՝ ձևավորելու ավելի արդար համակարգ, ո՞րն է բացակայող բաղադրիչը, Միրզոյանը պատասխանել է, որ բացակայող բաղադրիչը հարկադրումն է՝ բանաձևերի, որոշումների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կյանքի կոչումը։
Ամսագիրը նաև գրում է, որ Գերմանիայի զինված ուժերն ուսումնասիրում են ծովային միջանցք ստեղծելու հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, եթե դաշնակիցներից համապատասխան հարցում ստացվի։
Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։
Տևական ժամանակ է, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բողոքում է, որ Վերին Լարսում բեռնատարների վարորդները չեն կարողանում սահմանն անցնել՝ անցակետում տարբեր խնդիրներ են առաջ քաշում, որպեսզի հայ վարորդները չկարողանան մուտք գործել Ռուսաստան։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի՝ Եմենի մոտ եղած ափերի մեծ մասը, ավելի վաղ հայտնել էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմին:
Ի պատասխան թուրքական «TRT World» հեռուստաալիքի հարցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նկատել է, որ խոսելով երկրաշարժի և Հայաստանի արձագանքի, ցուցաբերած աջակցության մասին՝ կցանկանար դա առանձնացնել կարգավորման գործընթացի համատեքստից. կարգավորումը քաղաքական գործընթաց է, իսկ երբ խոսվում է երկրաշարժի մասին, մարդկային կյանքի կորստի, ողբերգության, զոհվածների ընտանիքների անդամների մասին, դրանք այլ արժեքներ են:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Թուրքիան մի քանի փորձեր արել է միջնորդելու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։