Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Հաննա Նոյմանը, որը պաշտպանության հարցերով փորձագետ է, նման գաղափարներից հրաժարվելու պատճառ է համարել այն, որ ԵՄ-ն չի կարող անհրաժեշտ քանակությամբ զինամթերք արտադրել «իրեն պաշտպանելու և դաշնակիցներին աջակցելու համար
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասում է՝ չի բացարձակացնում ընդդիմության գործունեությունը, քանի որ մինչև օրս չի հաջողել օրվա իշխանության հեռացման գործում։
Պայմանագիրը ԽՍՀՄ-ի կողմից ստորագրվել է 1990 թ., իսկ 1992 թ. հետխորհրդային երկրները համաձայնություն են ձեռք բերել առավելագույն քանակի ռազմական տեխնիկայի շուրջ, որը նրանք կարող են ունենալ իրենց տարածքում։
Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։
Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում. այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով Համաշխարհային երիտասարդական փառատոնին։
ՀՀ վարչապետը մարտի 5-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս:
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Փաշինյանի այցը կնպաստի Հայաստան-Եգիպտոս կապերի ամրապնդմանն ու առաջընթացին, այդ թվում` կրոնական կրթության և մշակույթի ոլորտներում:
Մեր հայ գործընկերներին առաջարկել ենք խնդիրները քննարկել և վերացնել մտահոգությունները, պատասխան դեռ չկա․ Զախարովա
Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալիևը նշել է, որ ընթացիկ տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների համար։
Ցավոք, տեսնում ենք, որ Արևմուտքը, խաղալով ու «գցելով» Ուկրաինային, նոր զոհ է փնտրում և, միգուցե, այդ զոհը կարող է Հայաստանը դառնալ, որին կխաբեն, կդյութեն՝ տարածաշրջանի գլոբալ խաղաղության տեսանկյունից։
Այժմ չկան լիակատար երաշխիքներ, որ ռոտացիան հաջողությամբ կանցնի, քաղաքական միավորումների միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել երկրի կառավարման ծրագրի և կադրային քաղաքականության շուրջ։
Հաշվի առնելով Ադրբեջանի բոլոր միջազգային պարտավորությունները՝ Ստեփանակերտում այս ավերածություններն անընդունելի են. սա խախտում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները: Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, ով նաեւ տեղադրել է ադրբեջանցիների կողմից Արցախի խորհրդարանի շենքի քանդման տեսանյութը։
«Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրեն, մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու կողմնակից ենք: Մենք վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են»,- ասել է Պեսկովը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ քշխատանքներ են տարվում Սոչիի և հայկական Կապանի միջև «քույր»-հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Նշենք, որ Կապանի քույր-քաղաքներից են Բորիսովը (Բելառուս), Գլենդելը (ԱՄՆ) և Նինբոյը(Չինաստան)։
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է։ Այդ մասին «Գիտելիք. Առաջինները» նշանաբանով կազմակերպված ուսումնական մարաթոնում այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հայաստանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել, Ռուսաստանին դրա մասին չեն հայտնել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սոչիում ընթացող Երիտասարդության համաշխարհային փառատոնի ժամանակ։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդարում և ներառում է վեց էներգաբլոկ՝ 6 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն ասաց, որ սխալ որոշում էր՝ ադրբեջանցի դիվերսանտին հանձնել Բաքվին ու փոխարենը գոնե մեկ հայ գերի չպահանջել ազատ արձակել։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Մարտի 4-ին Պերուի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ կատարում է Օտարոլայի ծանոթ Յասիրե Վասկեսին Պաշտպանության նախարարությունում աշխատանքի ընդունելիս հնարավոր խախտումների շուրջ հետաքննություն:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Էրդողանը նախագահական կաբինետի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով: Նա ասել է. «Մենք վճռականորեն շարունակում ենք ահաբեկչության դեմ պայքարը՝ ուշադրություն չդարձնելով մեր սահմանների ներսում և դրսում առկա խոչընդոտներին։ Այս ամառ մենք կլուծենք Իրաքի հետ մեր սահմանների հարցը»։
Փետրվարի վերջին օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում կրկին տեսակցել են բոլոր հայ պահվող անձանց, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները:
Ըստ Naharnet լրատվական հարթակի՝ ԱՄՆ միջնորդը Լիբանանի կառավարությանն է փոխանցել մի ծրագիր, որը նախատեսում է «Հեզբոլլահ»-ի զինված կազմավորումների դուրսբերում Լիտանի գետից այն կողմ և Լիբանանի բանակի 15 հազար զինծառայողների տեղակայում Իսրայելի հետ սահմանին, որոնց կաջակցեն Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը:
Չորս հարցման արդյունքներն էլ նույնական են՝ Թրամպը Բայդենից առաջ է: Հիշեցնեմ սրա կարևորությունը աշխարհի համար, այդ թվում մեզ:
Դատարանի վճռի համաձայն՝ Կոնգրեսն է, որը կարող է կիրառել նման դրույթ, ոչ թե նահանգները:
Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի համագործակցությունը, այն միջոցները, որ Ֆրանսիան տրադրում է Հայաստանին, ուղղված են բացառապես Հայաստանի պաշտպանությանը, երկու երկրները պաշտպանության ոլորտում համագործակցություն են կառուցում երկարաժամկետ կտրվածքի համար:
Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել. այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իրանի ու Հայաստանի միջև ստորագրված 25-րդ փաստաթղթի իրագործման շրջանակում, Ջուլֆայում ընթանում է Արաքս գետի ջրի մաքրման ճանապարհային քարտեզի քննարկման թեմայով փորձագիտական խմբերի ղեկավարների առաջին հանդիպումը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։