Բարգավաճումն անհնար է առանց անվտանգության: Եվ անվտանգության ոլորտում ԵՄ-ի համար գլխավոր թեման Ուկրաինան է: Մենք ուս-ուսի տված կկանգնենք նրա կողքին այնքան, որքան պահանջվի՝ տրամադրելով նրան ավելի շատ գումար և զենք
Հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանը պետք է հրաժարվի «Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներից», այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախկին նախագահ, նախկինում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչ Հիքմեթ Չեթինը թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակին պետք էր ներողություն խնդրել Դերսիմի դեպքերի և Հայոց ցեղասպանության համար։
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:
«Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին հանելու մասին է, ՌԴ-ն ծանուցվել է․ Միրզոյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «զոհաբերում է երկիրը՝ իրեն փրկելու համար». այս մասին Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Լինելով Թուրքիայի ագրեսիայի զոհը՝ կարծում ենք՝ բոլորը պետք է հավատարիմ լինեն միջազգային իրավունքին
Վճռական ենք աջակցել Հայաստանին քաղաքականապես և ըստ անհրաժեշտության․ Կիպրոսի ԱԳ նախարար
Խաղաղության օրակարգին հավատարիմ ենք, առաջընթացի դեպքում կտեղեկանաք․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջեւ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու խնդիրներ:
Որոշում ունենք մոտ ապագայում դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում։ Մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2022 թվականի գարնանը որոշել էր մեկ տարի ժամկետով ժամանակավորապես չեղարկել ուկրաինական ապրանքների բոլոր մաքսատուրքերը, քվոտաները և սակագները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Լեռնային Ղարաբաղի՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել։
Վեզելսկին նաև նախազգուշացրել է հետագա «տարերային» գործադուլների և այն մասին, որ արհմիությունն այլևս դրանց մասին չի նախազգուշացնի, որպեսզի DB-ն չհասցնի թողարկել վթարային չվացուցակ:
Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Նորվեգիայի տվյալներով՝ «Nordic Response 2024»-ին մոտավորապես 20 հազար զինվորական է մասնակցում 13 դաշնակից երկրներից, ներառյալ՝ Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք որոշում են ընդունել դաշինքին միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո:
Արդեն նախկին վարչապետ Ամադու Բան թեկնածու է իշխող կուսակցությունից:
Մարտի 6-ին, մոտավորապես ժամը 11:30-ին (Սանայի ժամանակով) Իրանի կողմից աջակցվող հութի ահաբեկիչների կողմից վերահսկվող Եմենի տարածքներից հականավային բալիստիկ հրթիռ է արձակվել «True Confidence» չորաբեռնատար նավի ուղղությամբ, որը Ադենի ծոցով նավարկում էր Բարբադոսի դրոշի տակ և պատկանում էր Լիբերիային:
Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական արժեքների վրա հիմնված կառույց։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
Հուշարձանի բացումը տեղի կունենա մարտի 15-ին Մարսելի Բոմոն շրջանում
Մարտի 6-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություներ տարածվեցին այն մասին, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում Toplum TV-ում։ Ստուգումներից հետո ձերբակալվել է մոտ մեկ տասնյակ լրագրող:
Ականների հայտնաբերման վայրը հսկում է ոստիկանությունը։ Սակրավորները փետրվարի 6-ին կուսումնասիրեն տարածքը՝ պարզելու՝ արդյոք այնտեղ կա այլ զինամթերք։
Գերատեսչությունում ընդգծել են, որ այս պլանը Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համատեղ նախաձեռնության մի մասն է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան թևում պաշտպանության միասնական գիծ կառուցելու համար՝ Ռուսաստանի կամ Բելառուսի կողմից հնարավոր ագրեսիվ գործողություններից պաշտպանվելու նպատակով:
Փաստաթղթում TikTok-ը ստեղծող ByteDance տեխնոլոգիական ընկերությունը և TikTok սոցիալական ցանցը ներկայացվել են որպես «օտարերկրյա հակառակորդների» կողմից վերահսկվող հավելվածներ:
Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը մեկ տարում ավելացել է 1,12 միլիարդ դոլարով:
Խելամտությամբ առաջնորդվող իշխանությունն այս կամ այն քայլին դիմում է միայն այն ժամանակ, երբ գոնե նախնական գնահատմամբ դրա հնարավորություններն ու ռիսկերը նվազագույնը՝ հավասարակշռված են, լավագույն դեպքում՝ հնարավորությունները գերակշռում են ռիսկերին։ Ցանկացած այլ գնահատման պարագայում, երբ ռիսկերն ավելին են, քան երևակվող հնարավորությունները, այդ որոշումը, քաղաքականությունն ուղղակի անթույլատրելի է։ Սա պետական կառավարման տարրական կանոն է, որը որևէ իշխանություն պարտավոր է պահպանել առանց քննարկման։
Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին ասված է ԱՀ Նախարարների կաբինետի 2023 թվականի գործունեության մասին զեկույցում։
Տարածաշրջանային հին կարգը փլուզված է, իսկ նորն ամբողջովին ձևավորված չէ։ Տարածաշրջանային մակարդակում տեղի ունեցող այս անցումը տեղի է ունենում նաև գլոբալ մակարդակում։ Այս տուրբուլենտության ֆոնին Հայաստանը բախվում է անվտանգության նոր սպառնալիքների։ Դրանք մեղմելու համար անհրաժեշտ է արագացնել տնտեսության և փոքր պետությունների ներուժի զարգացումը։
Իրանցի հանճարեղ աղջիկ ութամյա Գոլսա Շամսիփուրը դարձել է աշխարհի լավագույն կոդավորողը «Scratch Junior» մրցույթում, որը ներածական ծրագրավորման լեզու է փոքր երեխաների համար։
Թուրքական մեդիա տիրույթում լայնորեն շրջանառվում է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես են մի խումբ աշակերտուհիներ անարգում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։