ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ քննարկել Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Անդրկովկասում տեղի ունեցող դրամատիկ զարգացումները, հայտնել է ТАСС-ը։
Անկարայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա։
Ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո Հայաստանը չկարողացավ ապահովել մեր դաշնակիցների աջակցությունը, և նրանք ձեռքերը լվացին արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման հարցում։
Խոսելով թշնամու հրթիռային հարձակումները հետ մղելու իրանական բանակի հնարավորությունների մասին՝ Միհանդուստը նշել է, որ Իրանը տեղակայել է հակահրթիռային պաշտպանության հզորագույն համակարգ և անհրաժեշտության դեպքում «այն անմիջապես գործի կդրվի»։
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել Անկարայում Ղազախստանի դեսպանատան կողմից «Ղազախստանի Հանրապետության տոնի» առթիվ կազմակերպված ընդունելությանը:
ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7-ի երկրներից։ Կազանում ընթացող ԲՐԻԿՍ 16–րդ գագաթնաժողովի ժամանակ նեղ կազմով հանդիպումից հետո ընդլայնված նիստի ժամանակ այդ մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասնեց, թե ինչո՞ւ Հայաստանը չի միացել ԱՊՀ նախարարական ձևաչափում ընդունված երկու փաստաթղթերին։
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եկել էր Արցախի Տիգրանակերտից պեղումների ժամանակ հայտնաբերված նռով։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն տեղ քարտեզի մակետով է գնում, ինքն էլ որոշել է ամեն անգամ դատարկաձեռն չգալ հարցուպատասխանին։
«Թուրքական ավիաուղիները» և «Պեգասուսը» անվտանգային նկատառումներից ելնելով դադարեցրել են թռիչքները դեպի Իրան։
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք COP-29-ին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է պաշտոնական դիրքորոշում հայտնել և հանդես գալ հայտարարությամբ՝ պահանջ ներկայացնելով Բաքվին բոլոր հայ բանտարկյալներին վերադարձնելու հարցով։
Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող ձեռնարկություններում հնչել են կրակոցներ ու լսվել են պայթյունի ձայներ։ Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆլորիդայի առողջապահության նախարարության տվյալներով՝ նահանգում Vibrio vulnificus մանրէով վարակվել է առնվազն 74 մարդ:
ԲՐԻԿՍ-ի երկրները հաստատել են իրենց աջակցությունը ՄԱԿ–ի (այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի), համապարփակ բարեփոխումներին՝ դրանց կշիռը բարձրացնելու համար:
Կազանն ընդունում է ԲՐԻԿՍ-ի երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին: Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ գագաթնաժողովին արդեն ժամանել են ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ԲՐԻԿՍ զարգացման նոր բանկի ղեկավար Դիլմա Ռուսեֆի հետ, որը նշել է, որ դոլարն օգտագործվում է որպես զենք:
Ռուսաստանը կարծում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների համակողմանի ապաշրջափակումից կշահի ամբողջ տարածաշրջանը և պատրաստ է այսուհետ ևս աջակցել գործընկերներին այդ ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ՝ մեկնաբանելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ի երկրներին կոչ է արել համատեղ գործողություններ ձեռնարկել արևմտյան պատժամիջոցների դեմ: Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցներին հակազդելը միավորումից քայլեր է պահանջում և կոլեկտիվ մեխանիզմների ստեղծում։ Այս մասին Իրանի նախագահը հայտարարել է ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը:
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքային կանոնակարգի վերաբերյալ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց.
Բացի Mica «օդ-օդ» դասի հրթիռներից, այս երեք Mirage 2000-5-երը ուկրաինացիների խնդրանքով կզինվեն AASM (Safran) ռումբերով` օդային հարվածների համար, Scalp թեւավոր հրթիռներով, ինչպես նաև՝ 30 միլիմետրանոց երկու թնդանոթներով։
Իրանը ռազմավարական դիրքի շնորհիվ հարմար օղակ է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքների համար։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովի շրջանակում կայացած նեղ ձևաչափով նիստի ժամանակ։
Գուրգեն Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի կողմից իրավական գործընթացները վերաբերել են նրան, որ Հայաստանը երբևէ կողմ չի հանդիսացել, որովհետև պաշտոնապես Հայաստանում չի եղել զորքերի հավաքագրում, ՀՀ զորքերի տեղակայում Արցախում, եղել է Պաշտպանության բանակ՝ Արցախում, և ՀՀ Պաշտպանության նախարարություն, դրանք տարբեր գործընթացներ են, որ դեռևս 90-ականներից եղել են։
Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զորքերի գտնվելու մասին ահազանգել էր նաև Հարավային Կորեան։
Պարերականի համաձայն՝ հանրապետականները Դաշնային ընտրական հանձնաժողովից պահանջել են հետաքննություն սկսել։
Արևմտյան հաշվարկային համակարգերը սպառնալիք են բոլոր երկրների համար, եթե ոչ այսօր, ապա ապագայում։ Կազանում ընթացող ԲՐԻԿՍ 16–րդ գագաթնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Վրաստանի նախագահն ասել է, որ Բիձինա Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա երկրի խնդիրը չէ, ոչ էլ հարնության կամ էլ այս ընտրությունների
Գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հետախուզական տվյալների հիման վրա հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի զինապահեստներին, արտադրական օբյեկտներին և հրամանատարական կենտրոններին, որոնք տեղակայված են Դահիյայի շրջանի քաղաքացիական ենթակառուցվածքի տարածքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդակցությունների սրահում անցկացված նահանգային ղեկավարների ընդլայնված նիստին:
Նախորդ նախագահների իշխանության օրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Հայաստանի և Սփյուռքի հանրությանը հստակ ներկայացնում էին արցախյան կարգավորման գործընթացի հիմնական մանրամասնությունները: Հայ ժողովուրդը գիտեր, թե ինչ է ակնկալում Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցություններից, որ փուլում ինչ էին քննարկում նախագահները, որո՞նք են կարմիր գծերը և որտեղ են Հայաստանի շահերը:
Բոլոր նշանները ցույց են տալիս, որ Վրաստանում կա մի խումբ, որը հեղաշրջման է պատրաստվում խորհրդարանական ընտրություններից հետո
Այն բաց է զանգվածային լրատվամիջոցների համար։