ԱՄՆ-ն դիտարկում է որոշ ապրանքների վրա մաքսատուրքերի վերացման հարցը

ԱՄՆ իշխանությունները քննարկում են ԱՄՆ-ում չարտադրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը վերացնելու հարցը, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Վերջին շաբաթների ընթացքում նախագահ Թրամփը տասնյակ ապրանքներ ազատել է այսպես կոչված փոխադարձ մաքսատուրքերից և առաջարկել է ազատել հարյուրավոր այլ ապրանքներ՝ գյուղատնտեսական արտադրանքից մինչև ինքնաթիռների մասեր, երբ երկրները առևտրային համաձայնագրեր կնքեն ԱՄՆ-ի հետ»,- հաղորդում է հրատարակությունը։

Թերթի աղբյուրները նշել են, որ ավելի շատ ապրանքներ մաքսատուրքերից ազատելու առաջարկը արտացոլում է «վարչակազմի պաշտոնյաների շրջանում աճող տեսակետը, որ Միացյալ Նահանգները պետք է նվազեցնի ներքին արտադրության մեջ չարտադրվող ապրանքների մաքսատուրքերը»։

Տեսանյութեր

Լրահոս