Թրամփը երկու բառով նկարագրել է Զելենսկու հետ իր հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերի իր էջերում ամփոփել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման նախնական արդյունքները: Truth Social-ի իր էջում Թրամփը կիսվել է միջոցառման վերաբերյալ մտքերով:

Սպիտակ տան գործող նախագահի խոսքով՝ հանդիպումը «շատ հետաքրքիր և ջերմ» էր, բայց նա ընդգծել է երկու կողմերի համար Ուկրաինայի ճգնաժամը լուծելու հարցում համաձայնության հասնելու անհրաժեշտությունը: Նա նաև անդրադարձել է խաղաղության գործընթացում իր դերին՝ կարծիք հայտնելով, որ հակամարտությունը չէր սկսվի իր վարչակազմի օրոք։

«Նրանք պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են: Թող երկու կողմերն էլ հաղթեն, և թող պատմությունը դատի: Այլևս ոչ մի կրակոց, ոչ մի մահ, ոչ մի հսկայական և անկայուն ծախս»,- գրել է Թրամփն իր բլոգում։

Տեսանյութեր

Լրահոս