«Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի աշխատանքների 95%-ը ավարտվել է․ ադրբեջանական ԶԼՄ

«Զանգեզուրի միջանցքում» աշխատանքները շարունակվում են շուրջօրյա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Xəzər TV-ին՝ նշելով, որ այս նախագիծը տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է եղել հինգ տարի շարունակ։

«Նախագծի ադրբեջանական հատվածի աշխատանքների 95%-ը, որը համարվում է Արևելքի և Արևմուտքի միջև հիմնական տարանցիկ հանգույցներից մեկը, արդեն ավարտվել է։

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի և հարևան երկրների, այլև ավելի լայն աշխարհագրական տարածաշրջանի համար: Այս ճանապարհը կկրճատի արևելքից արևմուտք բեռների փոխադրման ծախսերը՝ նվազեցնելով տարանցիկ երթուղու երկարությունը։ Այդ իսկ պատճառով նախագծի իրականացման ժամանակ հաշվի են առնվել երկարաժամկետ հեռանկարները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031