Բաժիններ՝

Մոսկվայում սպանվել է կինոօպերատոր Սերգեյ Պոլիտիկը․ կասկածյալը ՀՀ քաղաքացի է

Մոսկվայում իր տան մոտ սպանվել է հայտնի կինոօպերատոր և ռեժիսոր Սերգեյ Պոլիտիկը։ Տեղեկությունը հայտնել է պրոդյուսեր Վլադիմիրի Ստուկանով։

Նա 56 տարեկան էր։

«Լավ մարդ։ Գործով էր զբաղվում։ Որևէ մեկին ոչ մի վատ բան չի արել։ Եվ վերջ։ Այլևս չկա։ Ինչի՞ համար։ Սերգեյ Պոլիտիկը դուրս էր եկել ծխելու, դանակահարեցին»,- «Վկոնտակտե» սոցցանցում գրել է Ստուկանովը։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, նրան դանակահարել է 33-ամյա ՀՀ քաղաքացին, որը Պոլիտիկի հետ կոնֆլիկտ էր ունեցել իր տան շքամուտքի մոտ։ Կասկածյալը ռեժիսորին դանակով հարված է հասցրել կրծքավանդակի շրջանում, ինչից հետո նա մահացել է հիվանդանոցում։ Հարձակվողը թաքնվել է, այժմ նրան փնտրում են։

Պոլիտիկը աշխատել է «Փակ դպրոց» սերիալի, «Դայակներ» «Домовой» «Համադասարանցիներ․ նախկինները չեն լինում» գեղարվեստական ֆիլմերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս