
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը խաղաղություն և անվտանգություն կբերի տարածաշրջան. Արաղչին՝ Ալիևի հատուկ ներկայացուցչին

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կամքն է զարգացնել և ընդլայնել համապարփակ հարաբերությունները Ադրբեջանի հետ և վերացնել այս գործընթացին խոչընդոտող ցանկացած բան։
Նա ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ռազմավարական կարևորությունը Իրանի և ամբողջ տարածաշրջանի համար։
Արաղչին նշել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ հարգելու երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը, կանխելու աշխարհաքաղաքական փոփոխությունները և օգտագործելու դիվանագիտական միջոցները վեճերը լուծելու համար։
Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը խաղաղություն և անվտանգություն կբերի տարածաշրջան։