Բաժիններ՝

Հյուսիսային Կիպրոսը պետք է միանա Թուրքիային. թուրք պատգամավոր

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը պետք է միանա Թուրքիային։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին:

Նա Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության խորհրդարանին կոչ է արել շտապ քվեարկություն անցկացնել Թուրքիայի Հանրապետությանը միանալու վերաբերյալ:

Որպես անկախ պետություն` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այս տարածքը:

Թուրքիան զավթել և օկուպացիայի է ենթարկել Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031