
Ռյաբկովը վաղաժամ է համարել Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գրաֆիկի մասին խոսելը

ՌԴ-ի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպման գրաֆիկի մասին խոսելը վաղաժամ է, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Իրականում նախագահ Թրամփի հետ նախագահ Պուտինի՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցում ընդգրկվել է այդ թվում նաև հետագա քայլերի թեման։ Նման քայլերի ասպեկտներից մեկը, անշուշտ, պետքարտուղար Ռուբիոյի հետ արտգործնախարար Լավրովի շփումն է. համապատասխան շփում երեկ տեղի է ունեցել», – ասել է նա լրագրողներին։
«Մենք այժմ մշակում ենք այն ամենը, ինչ քննարկել են նախարարը և պետքարտուղարը, բայց հանդիպման հարց կոնկրետ առումով չի բարձրացվել ո՛չ հեռախոսազրույցից առաջ, ո՛չ էլ երեկվա հեռախոսազրույցի ընթացքում։ Որպես գաղափար դա գոյություն ունի, բայց գրաֆիկների մասին խոսելը վաղաժամ է։ Եվ ևս մեկ անգամ՝ այդքան կարևոր ցանկացած շփում պետք է պատշաճ ձևով նախապատրաստվի, այն պահանջում է ուշադիր «տնային աշխատանք». ահա հենց դրանով էլ մենք հիմա զբաղվում ենք», – ընդգծել է Ռյաբկովը։
Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուբիոյի և Լավրովի միջև այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվել է։