Բաժիններ՝

Ռուբիոյի և Լավրովի միջև հանդիպումը հետաձգվել է․ CNN

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային, որի անունը չի նշվում։

Հանդիպման հետաձգման պատճառները չեն բացահայտվել։ Սակայն աղբյուրներից մեկը հեռուստաալիքին հայտնել է, որ Ռուբիոն և Լավրովը տարբեր սպասումներ ունեն ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր ավարտի վերաբերյալ։

Նաև պարզ չէր, թե Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում սպասվող հանդիպումից առաջ Լավրովի և Ռուբիոյի հանդիպումն ինչ ազդեցություն կունենար երկու նախագահների գագաթնաժողովի վրա։

Ռուբիոն և Լավրովը հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջիկա շփումները։

Թրամփը հոկտեմբերի 16-ին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ իրենք պայմանավորվել են, որ «հաջորդ շաբաթ կկայանա մեր բարձր մակարդակի խորհրդականների հանդիպում», որին ամերիկյան կողմից կմասնակցի Մարկո Ռուբիոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031