
Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը. Ալիև

Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը, հայտարարել է Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահի հետ մամուլի ասուլիսում։
«Բացի այն փաստից, որ մենք այժմ ամեն ինչ պլանավորում և իրականացնում ենք, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։ Ադրբեջանում բոլոր ճանապարհային և երկաթուղային կապերը կավարտվեն մինչև հաջորդ տարվա կեսերը։ Մենք հույս ունենք, որ մյուս երկրներում նույն առաջընթացը կարձանագրվի, և այդ դեպքում «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը», – ասել է Ալիևը։