Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը մարտի 13-ին ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։
Ընտրվելու դեպքում Վլադիմիր Պուտինը կպաշտոնավարի հինգերորդ անգամ։
«Գործ ունենք պատգամավորական գործունեությանը դիտավորյալ խոչընդոտելու հերթական կամայական քայլի հետ, որի նպատակը մեր կողմից հայ ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների խափանումը և հանրությանը միակողմանի տեղեկատվության տրամադրման միջոցով մոլորեցնելու դիտավորությունն է»
Արտաքին գործերի նախարարությունը վստահեցնում է, որ արտերկրում ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական մարմինները կազմակերպում և մասնակցում են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների և ոգեկոչման արարողությունների:
Ալիևն իր ելույթում նախօրեին կրկին հիշել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու Արցախի նկատմամբ իրականացրած վերջին ագրեսիան, որի հիմքում այս անգամ Հայաստանի ու Արցախի մեծածավալ սպառազինության և զինտեխնիկայի թեման էր:
Եվ կրկին հասարակությունից է կախված հարցի պատասխանը՝ պահպանե՞լ Նիկոլին՝ առանց Հայաստանի, թե՞ վերջինիս հնարավորություն տալ՝ իր իսկ իշխանության կողմից վերանորոգված նոր կալանավայրում գրել «Երկրի հակառակ կողմ»-ի երկրորդ հատորը՝ փորձելով պահպանել այն, ինչ կմնա Հայաստանից նրանից հետո։
2022-2023 թվականներին առնվազն 17.394 անձ խախտել է օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Վրաստանում գտնվելու, ինչպես նաև Վրաստանի տարածքով տարանցման կանոնները։
Ամերիկյան «Washington Examiner» շաբաթաթերթը հրապարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության քայլերը քննադատող «Թուրքիան Արևմուտքի ընկերը չէ» վերնագրով վերլուծությունը։ Աղբյուրի նշմամբ՝ վերլուծության մեջ տեղ են գտել նաև սկանդալային ձևակերպումներ։
Հաջորդ ամսից 0,75 տոկոսով կկրճատվի լարիով ստացած վարկերի ամսական վճարը։ Վարկի տոկոսադրույքների նվազեցման մասին որոշումը Ազգային բանկը կայացրել է դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի մարտի 13-ի նիստում։
Նախօրեին Եվրախորհրդարանը 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով ընդունել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձև՝ կոչ անելով ամրապնդել և սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Սակայն ամենաառանցքայինն այն է, որ ԵՄ խորհրդարանը եվրոպական կառույցներին կոչ է անում դիտարկել Հայաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:
Վրաստանյան Galt & Taggart խորհրդատվական ընկերության հետազոտության համաձայն՝ փետրվարին Թբիլիսիում միջին չափի բնակարանների վարձակալության գինը նվազել է գրեթե 5 տոկոսով։
Բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը, սակայն շնչառությունն ու օրգանիզմի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար նրան դնում են մի սարքի մեջ, որը կոչվում է «Երկաթե թոք»։
Առնվազն 60 միգրանտ է մահացել Միջերկրական ծովում ռետինե նավի շարժիչի խափանվելու հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով փրկվածներին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Ներդրողների միջազգային ասոցիացիան (YASED) Թուրքիայի կենտրոնական բանկի վճարային հաշվեկշռի վիճակագրության հանրայնացումից հետո հրապարակել է միջազգային ուղղակի ներդրումների մասին տեղեկագիրը:
Ճապոնիայում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացավ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից:
«Փաշինյանն Ալիևին տվել է լեգիտիմ առիթ՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Ինչպես որ Փաշինյանն է Հայաստանից մնացած քարտեզը բռնում ձեռքին և խոսում, նույն տարբերակով Ալիևն է իր ձեռքում բռնելու Գրանադայի հայտարարությունը»,- ասաց Իգիթյանը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի մեկնաբանել այդ ընտրությունները, ապա դա կանի սեփական նախաձեռնությամբ և «ոչ մի դեպքում իր հայտարարություններում կամ գործողություններում չպետք է հղում կատարի Եվրախորհրդարանին»։
SpaceX-ը կորցրել է կապն իր Starship տիեզերանավի հետ՝ Երկիր վերադառնալուց հետո, երբ այն, հավանաբար, ընկել է Հնդկական օվկիանոսում: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Ռուսաստանը մինչև 2030 թվականը պետք է դառնա աշխարհի չորս խոշորագույն տնտեսություններից մեկը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը ՌԴ կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում փաստացիորեն սառեցրել է գործունեությունը և կլքի ՀԱՊԿ-ը, իսկ թե երբ դա տեղի կունենա՝ Փաշինյանը չի մանրամասնել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված իբր «հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և առգրավել է մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա:
2023 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս Ստոլտենբերգը նշել է, որ Ուկրաինայի կարևոր ձեռքբերումներից մեկը ՌԴ սևծովյան նավատորմը հետ մղելն է, ինչ թույլ է տվել միջանցք բացել ուկրաինական նավահանգիստներից տարբեր ապրանքների, այդ թվում՝ հացահատիկի արտահանման համար
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հավելել է, որ այս տարի անդամ երկրների երկու երրորդը կբավարարեն պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 %-ին հասցնելու պահանջը, մինչդեռ 2014 թվականին ընդամենը 3 երկիր էր բավարարում այդ պահանջը։
Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը մարտի 14-ին ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հարձակվել է տասնյակ նավերի վրա՝ ինչպես առևտրային, այնպես էլ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող։ Հութիները հայտարարել են, որ հարձակումներին վերջ կտան, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։
Տասնյակ տրակտորներ հավաքվել են Անտվերպենի, Զեբրյուգեի և Գենտի նավահանգիստների մոտ՝ դրանց տարածքում խոչընդոտներ ստեղծելով ցանկացած փոխադրամիջոցի երթևեկության համար:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայկական կողմը սկսեց խնդրել Թուրքիային կարգավորել հարաբերությունները և բացել սահմանը։ Թուրքիան էլ հասկանալով, թե Հայաստանը որքան է տենչում կարգավորել հարաբերությունները, սկսեց շանտաժով հարաբերությունների կարգավորման դիմաց պահանջել ինչ-ինչ քայլեր կատարել։ Եթե Ադրբեջանի դեպքում ստիպված ենք, Թուրքիայի դեպքում այդ խնդիրը չկա»։
Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն, ըստ հրապարակման, «արտահայտել է իր մեծ բավարարվածությունը», որ նոր տեսակի մարտական տանկը հաջողությամբ ներկայացրել է իր «գերազանց հարվածային ուժը և շարժունակությունը» առաջին ցուցադրության ժամանակ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի վերաբերյալ Սպիտակ տան արձագանքի մասին, նշել է, որ Արևմուտքում գիտակցաբար բաց են թողել են ՌԴ նախագահի խոսքերն այն մասին, որ նրա մտքով չի անցել հատուկ ռազմական գործողության ընթացքում մարտավարական միջուկային զենք օգտագործել: