Իսրայելական ԶԼՄ-ները պնդում են, որ Իսրայելին Գազայի պատանդների մարմինները չեն հանձնվել
Գազայի հատվածում Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի կողմից Իսրայելին փոխանցված երեք զոհվածների աճյունների մասունքները չեն պատկանում Պաղեստինի տարածքում պահվող պատանդներից ոչ մեկին, պնդում են իսրայելական ԶԼՄ-ները:
Իսրայելի կառավարությունը դեռ չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուրբաթ ուշ երեկոյան հայտարարել է, որ աջակցել է Գազայի հատվածից նույնականացման նպատակով մասունքների փոխանցմանը Իսրայելի իշխանություններին:
Իսրայելական Army Radio, Kan News and N12 News լրատվական գործակալությունները, սակայն, հայտնել են, որ դատաբժշկական փորձագետների կատարած ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ դրանք հայտնի պատանդներին չեն պատկանում:
«Համաս»-ը հայտարարել է, որ ի սկզբանե Իսրայելի իշխանություններին փոևձաքննության համար առաջարկել է երեք նմուշ՝ չնույնականացված դիերից: Իսրայելը, խմբավորման փոխանցմաամբ, հրաժարվել է:

