Պուտինն արտակարգ և լիազոր դեսպանի կոչում է շնորհել Իրադա Զեյնալովային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրադա Զեյնալովային շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Նրա հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում, հաղորդում է «Կոմերսանտը»։
Զեյնալովան 2024 թվականի սեպտեմբերի 13-ին նշանակվել է Մավրիկիոսում Ռուսաստանի դեսպան։ Նույն թվականի դեկտեմբերին նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Ռուսաստանի առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան։
Իրադա Զեյնալովան ռուսական հեռուստատեսությունում աշխատել է 1997 թվականից։ Նա վարել է ռեպորտաժներ «Ռոսիա» հեռուստաալիքի «Վյեստի նյեդելի» ծրագրի համար, իսկ 2003 թվականին տեղափոխվել է «Առաջին ալիք» («Первый канал»): 2012–2016 թվականներին վարել է «Վրեմյա» ծրագրի կիրակնօրյա թողարկումը։ 2016 թվականի աշնանից «Իտոգի նյեդելի» ծրագրի հեղինակն ու հաղորդավարն է НТВ հեռուստաալիքով։
2022 թվականին լրագրողը բացահայտեց, որ սովորում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայում։ Նա ավարտել է ակադեմիան 2024 թվականի մայիսին։

