Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։
Եվրախորհրդարանը աշխարհում առաջինն է հավանություն տվել արհեստական ինտելեկտի մասին օրենքին, որը կկարգավորի արհեստական ինտելեկտի (ԱԻ) համակարգերի զարգացումը և դրանցից կպաշտպանի քաղաքացիներին:
«Փաշինյանը պետք է գնա բանտ։ Փաշինյանը եթե չկանգնեց դատարանի առաջ, մենք վաղը բոլորս ենք կանգնելու և կանգնելու ենք տիեզերական դատարանի առաջ»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։
ԵՄ երկրները մոտ են Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնության տրամադրման և Կիևին մատակարարումների ծախսերի փոխհատուցման շուրջ համաձայնության գալուն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայկոչելով Financial Times թերթը:
Լեհաստանի հյուսիս-արևելքում ՝ Օժիշայի զորավարժարանում, ընթանում են լեհ և բրիտանացի զինծառայողների համատեղ զորավարժություններ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը Շիրնակում վթարի է ենթարկվել։
Մարտի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
Եվրախորհրդարանի նիստում քվեարկության է դրվել բանաձև, որն առաջարկում է ավելի սերտացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված բանաձևի նախագծում։
Ո՞վ է այսօր Հայաստանը դարձրել «տրանզիտային» երկիր, ընդ որում՝ թշնամական երկրների համար։ Ո՞վ է մեր սահմանները հետնաբակ սարքել, որն անարգել կարելի է ճեղքել ու մխրճվել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
«Հանձին այս մարդու՝ մենք գործ ունենք սուտասան, օրը մի բան ասող, ամեն օր կարծիքը փոխող մեկի հետ։ Մենք արդեն էլ չենք վերլուծում, թե նա ինչ է ասում»,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե կա՞ր արդյոք որևէ նորություն, որ հնչել էր Նիկոլ Փաշինյանի ասուլիսում, թե՞ հնչեցրած խոսքը պարզապես ուղղված էր թե արտաքին, թե ներքին լսարանին։
Հայաստանի ինքնիշխանության ռիսկեր, անվտանգային գործուն մեխանիզմների վերջնական ոչնչացում. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների քաղաքականության հետևանքների մասին
Միամտություն է կարծել, որ Ֆրանսիան ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը. Զախարովա
Թունիսի և Մավրիտանիայի հետ կնքված նմանատիպ համաձայնագրերը նախատեսում են այդ երկրներին գումարի և այլ խթանների տրամադրում՝ իրենց սահմանների պահպանությունն ամրապնդելու դիմաց, չնայած քաղաքական գործիչների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից քննադատությանը` այս երկրներում մարդու իրավունքների հետ կապված վատ իրադրության և նման համաձայնագրերի կասկածելի արդյունավետության առնչությամբ:
Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա դարձել են ավելի հաճախակի և սահմաններից ավելի հեռու, ինչպես նաև դարձել են ավելի դաժան, և հենց այդ պատճառով Լիբանանը մտադիր է բողոք ներկայացնել։
Ավելի վաղ Կրեմլի ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանի միջուկային տրիադան (միջուկային սպառազինությունը ցամաքում, ծովում և օդում) ավելի ժամանակակից է, քան այլ երկրների տրիադաները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տավուշի 4 գյուղերի վերաբերյալ բոլոր հարցերին Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատասխանել է իր ասուլիսի ժամանակ, հետևաբար` ավելացնելու որևէ բան չունի։
Երևանի նման քայլերը չեն համապատասխանում Հայաստանի անվտանգության շահերին. Զախարովա
Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, ըստ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, հիմնականում արտաքին լսարանի համար էր:
Վրաստանի կառավարությունը նաև մտահոգություն է հայտնել ուկրաինական իշխանությունների ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ՝ ուղղված վրաց ժողովրդի դեմ։
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Իջևանի գրասենյակը բացվել է 2023 թվականի սեպտեմբերին։
«Եթե այսօր որևէ մեկն ասում է, որ չգիտի, թե որտեղ են այդ սահմանները, նշանակում է, որ անկախացած 12 հանրապետությունները, ներառյալ՝ Ռուսաստանը, իր սահմանները չգիտի՝ որտեղ է։ Երեկ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որ ցուցադրում էր քարտեզը, դա 1991 թվականի քարտեզներով էր գծված, որը գծել է խորհրդային շտաբը։ Այդ քարտեզի ներսում կան «անկլավները», Իսկ 1927 թվականին Արծվաշենը եղել է ՀՀ տարածքում, որը հետո Ադրբեջանը վերցրել է։ Եթե սահմանները գծվեն այդ քարտեզով, մեզ համար շահեկան կլինի, թե ոչ, խիստ կասկածում եմ՝ Ադրբեջանը պատրվակներ կփնտրի այլ ձևերով սահմանազատումն իրականացնելու»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ըստ ՄԱԿ-ի՝ Գազայի հատվածում առնվազն 576 000 մարդ՝ բնակչության մեկ քառորդը, սովամահության եզրին են։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է Դոնալդ Թրամփը, երբ ԱՄՆ նախագահ էր, հարցրել իրեն, թե ինչու է ինքը համակրում այն ժամանակվա թեկնածու Ջո Բայդենին:
Մարիա Զախարովայի հերթական բրիֆինգը․ ՈՒՂԻՂ
Մարտի 12-ի երեկոյի դրությամբ, CNN-ի տվյալներով, նա ունի 1144 ձայն՝ անհրաժեշտ նվազագույն 1215 ձայնի դեպքում:
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը կպարզաբանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։ Այս մասին հաղորդում է RT-ը։
Կուսակցությունից միասնական թեկնածուի պաշտոնական առաջադրումը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսին՝ Չիկագոյում կայանալիք համագումարում։