Բաժիններ՝

Բելգիայում առաջին անգամ տեղի կունենա ԻՊ-ի զինյալի դատավարությունը՝ եզդիների նկատմամբ կատարած հանցագործությունների համար

ԻԼԻՊ-ի բելգիացի զինյալ Սեմմի Ջեդուի, որը հայտնի է նաև որպես Աբու Մուսաբ ալ-Բելգիկի, Մուսաբ ալ-Բելգիկի կամ Աբու Մուսահաբ ալ-Բելգիկի, դատական գործընթացը կմեկնարկի հինգշաբթի օրը Բրյուսելի ֆրանսախոս երդվյալ ատենակալների դատարանում, հաղորդում է The Brussels Times-ը։

Սեմմի Ջեդուն, որը դատապարտվում է հեռակա կարգով 2012 թվականին մեկնել է Սիրիա և չի վերադարձել։ Եթե նա դեռ կենդանի է, ապա այժմ 35 տարեկան է։ Նա ծնվել է Բրյուսելում 1989 թվականին։

Դաշնային դատախազությունը, որը Ջեդուի դեմ դատական գործ էր հարուցել 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, նրան մեղադրում է ցեղասպանության մեջ։ Ջեդուն կասկածվում է 2014 թվականի օգոստոսի 2-ից մինչև 2019 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում եզդիների համայնքի անորոշ թվով անդամների դեմ սպանություններ և այլ ծանր հանցագործություններ կատարելու մեջ։

Տղամարդը մեղադրվում է նաև 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում երեք մարդու բռնաբարության և սեռական ստրկության մեջ ներքաշելու համար։

Այս երեք զոհերը, որոնցից մի քանիսը հանցագործությունների կատարման պահին անչափահաս են եղել, այժմ 29, 27 և 28 տարեկան են և նրանք այս դատական գործընթացում հանդես են գալիս որպես քաղաքացիական կողմեր։

Նրանցից երկուսն ապրում են Գերմանիայում և Ֆրանսիայում և ներկա կլինեն դատարանում՝ սկսած հինգշաբթիից։ Սեմմի Ջեդուի դեմ դատական գործընթացը առաջինն է Բելգիայում, որը վերաբերում է եզդիների ցեղասպանությանը։

Նիդերլանդները, Գերմանիան և Շվեդիան արդեն անցկացրել են նմանատիպ դատական գործընթացներ։ Ֆրանսիան դա կանի 2027 թվականին։ Փորձագետները ցեղասպանությանը բնորոշ երեք ասպեկտ են ճանաչում. տղամարդկանց սպանությունը, կանանց բռնաբարությունը՝ որպես պատերազմ վարելու միջոց և երեխաների որպես զինվոր շահագործումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս