Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ընդգծել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում հարգելու անհրաժեշտությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աստված օգնեց մեզ 2020 թվականին (խոսքը ձախողված ապստամբության փորձի մասին – խմբ.): Եթե մենք այն ժամանակ չփրկվեինք, այստեղ պատերազմ կլիներ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Belta-ն։
Արևմուտքը պետք է ճանաչի և ընդունի Հայաստանի բազմավեկտոր բնույթը և կենտրոնանա այն ոլորտների վրա, որտեղ կարող է և ցանկանում է խորացնել կապերը և նպաստել կայունությանը:
Վրաց-ռուսական «Կազբեգի» (Լարս) մաքսակետում մաքսավորները կանխել են չհայտարարագրված գումարներ ներմուծելու փորձի երկու դեպք, տեղեկացնում է Վրաստանի եկամուտների ծառայությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Հայաստան ու Ադրբեջան սպասվող այցերը վրացագետ Ջոնի Մելիքյանը համարում է ճանաչողական:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա ուղարկելուն, քանի որ դա սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով։ Իտալիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է RAI News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Խաղաղության եվրոպական հիմնադրամն այս տարի 5 միլիարդ եվրո կստանա Ուկրաինային հետագա ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Մոսկվայում մահացել է դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնի նախագահ Ալեքսանդր Շիրվինդտը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի երգիծանքի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ղազարովը։
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանն ահազանգում է՝ Հայաստանը կանգնած է պատերազմի եզրին, և այս վտանգավոր փուլում զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունն օրակարգային է դարձրել Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը՝ երբ չկա Հայաստանի անվտանգությունն ապահովող մեկ այլ՝ ավելի լավ համակարգ։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Կասպից ծովում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։
Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները կօգտագործվեն Ուկրաինայի համար զենք գնելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Մարտի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Աղրը քաղաքում «Արդարություն և զարգացում» իշխանական կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից կազմակերպված հանրահավաքին:
«Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված «հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և որպես ռազմական ավար է վերցրել մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա: Իսկ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմավարի արժեքը կազմել է մոտ 5 մլրդ դոլար։
«Գազ արտահանող երկրների ֆորումի» պատրաստած զեկույցի համաձայն՝ Սև ծովի ընդերքից Թուրքիայի արդյունահանած բնական գազի ծավալները տարեցտարի աճելու են:
Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բաքվի 11-րդ Գլոբալ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Տրոյական հետք 2024» զորավարժությունների նպատակը մասնակից երկրների միջև օպերատիվ համատեղելիության բարձրացումն է, փորձի փոխանակումը և մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը։
Պատերազմի պահին պետության ղեկավարը «Տիկտոկ»-ի իր էջում հրապարակում է պաշտպանության նախարարի հետ նամակագրության սքրինշոթը: Այստեղ ամեն ինչ «հիանալի» է։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների անցկացման ծրագրին։ Ynet պորտալի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը՝ ռազմաքաղաքական կաբինետի նիստից հետո։
168.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսելով Ադբեջանի վայրագությունները կանգնեցնելու հնարավոր քայլերի մասին, ասաց՝ հնարավոր է կանգնեցնել Ադրբեջանին, անհնարին ոչինչ չկա, այլ հարց է, որ դրա համար անհրաժեշտ է կատարել պետական մակարդակով համակարգված աշխատանքներ։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն Ալիևի այս հայտարարության առնչությամբ ասաց, որ Ադրբեջանի ղեկավարը բազմիցս իր հանրային ելույթներում խոստովանել է, որ ինքը գնացել է ռազմական լուծման ճանապարհով։
Չեխիայի և Պորտուգալիայի հետ միասին այս ծրագրին մասնակցում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Նիդեռլանդները և Դանիան։
Գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։
Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի, այսօր Բաքվում, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
ԻՊԲ-ն հայտնել է, որ զինված պաղեստինցի արմատականներն են կրակ բացել մարդկանց վրա, երբ նրանք սպասում էին հումանիտար օգնությամբ 31 բեռնատարների ժամանմանը։
Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Արևմուտքը մեզ համար շատ կարևոր գործընկեր է, բայց ճիշտ նշված նշաձողերի և ճիշտ օրակարգի պայմաններում: Իսկապես մեր ներքին կյանքի բարեփոխումների հարցում շատ կարևոր գործընկեր է, բայց ո՞վ ասաց, որ նախկին 3 նախագահների օրոք այդ բալանսավորվածությունը չի եղել»,- «Հայկական օրակարգ» նախագծի հերթական՝ «Ինչպե՞ս փոխել Հայաստանն աղետի տանող ընթացքը» խորագրով, քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը X-ի իր էջում հեգնական «շնորհավորել է» Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «նախագահական ընտրություններում հաղթանակի համար»։
Բելգորոդի նահանգապետը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են քաղաքին մոտեցող 10 օդային թիրախ։