Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի հարևանների համար ջրային ռեսուրսների խնդրի սրման մասին
Աշխարհում ջրային ռեսուրսների խնդիրն ավելի սուր է դառնում, այդ թվում՝ Ռուսաստանի հարևանների համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այսօր Պուտինը հանդիպում է ունեցել իր օգնական և կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ:
«Ջրային ռեսուրսների խնդիրը գնալով ավելի սուր է դառնում։ Եվ մեզ համար` նույնպես: Մեզ մոտ, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Բայց մեր հարևանների, ԱՊՀ երկրների համար այն շատ սուր է», – ասել է Պուտինը։
Նա նշել է, թե Ռուսաստանը պետք է ջրային ռեսուրսների հարցում արդյունավետ օգտագործի մրցակցային առավելությունները։

