Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների իններորդ հանդիպումը, որին մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անկասկած, կմասնակցի ընտրական քվեարկությանը, Կրեմլը կտեղեկացնի, երբ նա որոշում կայացնի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Մարտի 12-ին թվային զարգացման նախարարությունը հաղորդել էր, որ մոտավորապես 5 մլն ռուսաստանցիներ Պետական ծառայությունների հարթակի միջոցով դիմում են ներկայացրել նախագահական ընտրություններում էլեկտրոնային եղանակով հեռավար քվեարկելու համար։
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում էական հետընթաց է գրանցվել, հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ:
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հարձակվել է տասնյակ նավերի վրա՝ ինչպես առևտրային, այնպես էլ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող։
Եվրոպական խորհրդարանը 2024թ․ մարտի 13-ին ընդունել է «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։
Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման և հրապարակման գրասենյակի կայքը Instagram-ում գործարկել է ԻԻՀ առաջնորդի նոր էջը՝ Khamenei_irFa անունով։
Ադրբեջանում Իրանի դեսպանը հավելել է, որ երկու երկրների միջև առկա տարաձայնություններում «տեսանելի են թշնամիների և տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս գտնվող որոշ երկրների ու վարչակարգերի, հատկապես նրանց անվտանգության ծառայությունների դավադրությունները»:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքն ամերիկյան «MSNBC» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերություննին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի և Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող հարձակումների համատեքստում Թուրքիայի պահվածքին:
Քարթերը շեշտել է, որ ոստիկանությունը մահվան դեպքերի մասին չի լսել։ Նա նաև հաստատել է, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր զոհերի մասին։
Նահանգապետը հավելել է, որ կան բնակիչներ, որոնք որոշել են մնալ իրենց տներում։ Նրա խոսքով, եթե նրանք իրենց միտքը փոխեն, ապա իշխանությունները պատրաստ են օգնություն ցուցաբերել նրանց։
Խորհրդարանն արձակելու նախաձեռնությամբ հանդես է եկել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Կանցնեն տարիներ, և մենք կիմանանք նորանոր մանրամասներ, ինչպես իմանում ենք այսօր:
Իլյա Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։
Լրագրողի այն հարցին, թե որն է մրցակցի և թշնամու միջև տարբերությունը, նախագահը պատասխանել է, որ Ֆրանսիան «չի պատերազմում Ռուսաստանի դեմ»:
«Ամո՛թ քեզ, Նիկոլ, դավաճան Նիկոլ», «Նիկոլն ու Ալիևը նույնն են». բողոքի ակցիա՝ Լոս Անջելեսում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն Իսրայելի հետ բանակցություններում միջնորդներին ներկայացրել է Գազայի հատվածում զինադադարի հաստատման ապագա համաձայնագրի իր տեսլականը:
Բայրամովը նշել է, որ արտգործնախարարները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային եռակողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունների շուրջ։
Վրաստանի վարչապետը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովումը շատ կարևոր է։
Լևոն Նազարյանը ֆեյբուքյան իր էջում տարածել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի գերեզմանի լուսանկարը՝ գրելով. «1921թ. մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբուրգում թաղամասում հնչած կրակոցը գետնին տապալեց ռազմական հանցագործունեությունների համար թուրքական ռազմական տրիբունալի կողմից հեռակա մահվան դատապարտված հայոց ցեղասպանության ճարտարապետ թալեաթին:
Հայաստանը որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
23 մարդ պահվում է Բաքվում. Թուրքիայի հետ կան պայմանավորվածություններ, որ չեն կատարվել. Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների վերջին՝ մարտի 7-ին կայացած նիստի արդյունքներն ամփոփելիս՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել էր, որ «Հայաստանն անհապաղ պետք է ազատի ադրբեջանական 4 գյուղերը»։
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները՝ որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով 2023 թվականին կառավարության ծրագրի կատարողականը ։
«Հայաստանը Եվրոպա է և վերջ». Սա Նիկոլի նոր կարգախոսն է, որը ծանր ասոցիացիաներ է առաջացնում տարիներ առաջ հնչեցրած նրա մեկ այլ «և վերջի» հետ։ Թե ինչով ավարտվեց այն, գիտենք բոլորս։ Թե ինչով է ավարտվելու այս մի վերջը, կարող ենք կանխատեսել այս պահից։
Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղի՝ արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, այդտեղից անհետացել է 1224 թ․ արձանագիր խաչքարը։ Այս մասին հայտնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «Համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ Արցախի Ծար գյուղի 13-րդ դարի նշանավոր խաչքարն այլևս իր տեղում չէ։ Մեր մշտադիտարկումները և որոնումները խաչքարի ֆիզիկական վիճակի վերաբերյալ […]
«Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում։ Երկու տարի մենք օգնել ենք Ուկրաինային։ Եթե իրավիճակը վատանա, պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի վրա», – TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ պարզաբանելով իր ավելի վաղ արած հայտարարությունը Ուկրաինա զորք ուղարկելու հեռանկարի մասին։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։
Ղարաբաղի հարցով համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն։ Այս մասին Բաքվի գլոբալ ֆորումում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: