![](/banners/BeFunky-design.jpg)
Սնոուդենի մասին ֆիլմի նկարահանումներն ԱՄՆ-ից տեղափոխվել են Գերմանիա
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/838797.jpg)
Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմի նկարահանումներն ԱՄՆ-ից տեղափոխվել են Գերմանիա՝ նկարահանումների գործընթացին ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հնարավոր միջամտության կասկածների պատճառով: Այդ մասին ասել է ֆիլմի ռեժիսոր Օլիվեր Սթոունը:
«Մենք տեղափոխվեցինք Գերմանիա, որովհետեւ ԱՄՆ-ում մեզ հարմար վիճակում չէինք զգում: Այնպիսի զգացողություն կար, որ մենք վտանգի մեջ ենք: Չգիտեինք, թե ԱԱԳ-ն ինչ կարող էր անել, այդ պատճառով հայտնվեցինք Մյունխենում, ինչը գերազանց փորձ դարձավ»,- ըստ CNN հեռուստառադիոկորպորացիայի՝ ասել է Սթունը:
Փետրվարի վերջին Սթոունը մոնտաժված ֆիլմը ցուցադրել է Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենային, որի գրքի մոտիվներով էլ նկարահանվել է կինոնկարը: