Բաժիններ՝

ԵՄ-ն պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները

Եվրամիությունը վերջնական որոշում է կայացրել մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները, որոնց ԵՄ-ն մեղավոր է համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու մեջ», հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով աղբյուրին:

Ինչպես հաղորդվում է, նորմատիվային փաստաթուղթը հավանության է արժանացել ԵՄ անդամ երկրների ՆԳՆ ղեկավարների նիստում:

«Փաստաթուղթն ընդունվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը, ով չի ցանկացել հրապարակել անունը:

Նրա տեղեկություններով՝ որոշումը հրապարակվելու է Եվրամիության պաշտոնական ամսագրում շաբաթ օրը:

Վերջին անգամ Ռուսաստանի համար կազմված «սև ցուցակը» երկարաձգվել էր կես տարով 2015թ. սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031