Կիսլովոդսկում 19-ամյա հայ պատանին անպատասխան սիրո պատճառով սպանել է սիրած աղջկան

Կիսլովոդսկում ձերբակալվել է 14-ամյա դպրոցականի սպանության մեջ կասկածվող 19-ամյա Արտյոմ Հակոբյանը: Ալեքսանդրա Օ.-ի այլանդակված մարմինը հայտնաբերվել էր մարտի 5-ին: Աղջկան սպանել էին քարերի հարվածներով, հայտնում է LifeNews-ը:
Դեռահասին դաժանաբար սպանելու մեջ իրավապահները կասկածում են 19-ամյա հայ պատանուն: Կատարվածից օրեր հետո տղան սոցցանցում նամակ է հրապարակել, որտեղ խոստովանել է անպատասխան սիրո պատճառով գործած սպանությունը: Իր գրառման մեջ տղան նաև հրաժեշտ է տվել բոլորին ու հայտարարել, թե պատրաստվում է ինքնասպան լինել:

Kislavodsk (1)

«Այդ ողջ ընթացքում  քննիչներն աշխատանքներ էին կատարում՝ պարզելու Հակոբյանի գտնվելու վայրը: Նա ամեն կերպ փորձում էր իրավապահներին շեղել ճիշտ ճանապարհից, անգամ սոցցանցում տեղեկություն էր հրապարակել կյանքին ինքնասպանությամբ վերջ տալու մասին, ինչից հետո դիտմամբ «ընդհատակ էր անցել», որպեսզի ոչ ոք կասկածներ չունենա, որ այլևս ողջ չէ: Բացառված չէ, որ հենց վստահությունը, որ կարողացել է բոլորին մոլորեցնել, թույլ է տվել վերադառնալ տուն, որտեղ էլ հայտնաբերվել է իրավապահների կողմից: Անցկացված աշխատանքների արդյունքում օպերատիվ տեղեկություն է ստացվել հետախուզվե.ու գտնվելու վայրի մասին:

Երիտասարդին հայտնաբերել են նրա բնակության վայրից ոչ հեռու՝ նկուղում: Պարզվել է, որ այդ ողջ ընթացքում նա թաքնվել է անտառում»,- հայտնել են ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Քննչական կոմիտեից:

Գործի հետաքննությունը շարունակվում է:

ebf6441e7cf3ae5b6a1121dfd22d41a1__660x

Տեսանյութեր

Լրահոս