
Սինգապուրը դարձյալ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը

Economist Intelligence Unit բրիտանական գիտահետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Սինգապուրը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը:
Զեկույցում դիտարկվել է 160 անուն ապրանքների ու ծառայությունների արժեքը, ներառյալ սննդամթերքը, հագուստը, տան համար նախատեսված ապրանքները, կոսմետիկան, բնակարանի վարձակալումը, տրանսպորտային ծախսերը, դպրոցի ու մանկապարտեզի վարձավճարը: Օրինակ, պարզվել է, որ Սինգապուրում տրանսպորտային ծախսերը 2,5 անգամ ավելի թանկ արժեն, քան Նյու Յորքում: Ասիական քաղաք-պետությանը հաջորդում են Ցյուրիխը եւ Հոնկոնգը: