
Վլադիմիր Պուտինը Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրի նախագահ Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է ՌԴ «Բարեկամության» շքանշանով: Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահը պետական պարգևներով պարգևատրել է մի խումբ ականավոր ռուսների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների:
Պարգևատրվածների թվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայկական «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանը, ով արժանացել է «Բարեկամության» շքանշանի: Պարգևատրվածների թվում են գիտության, հրթիռա-տիեզերական արդյունաբերության ներկայացուցիչներ, հասարակական և կրոնական գործիչներ, ուսուցիչներ, դերասաններ, լրագրողներ:
Իր խոսքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ բոլոր պարգևատրվածների գրանցած հաջողությունները նշանակալի են Ռուսաստանի և այդ երկրի քաղաքացիների համար: «Դրանք նպաստելու են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդիական խնդիրների լուծմանը»,- ասել է Պուտինը: