Բաժիններ՝

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար 2026»-ի կարճ ցուցակները

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է այն ֆիլմերի կարճ ցուցակները` «շորթ-լիսթերը», որոնք պայքարելու են 2026թ-ի «Օսկար»-ի հավակնորդ դառնալու համար։ «Շորթ-լիսթերը» հրապարակվել են 12 անվանակարգերում, այդ թվում` «Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» և այլն։

Այսպես, «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «շորթ-լիսթում» են հետևյալ ֆիլմերը. Belén (Արգենտինա), The Secret Agent (Բրազիլիա), It Was Just an Accident (Ֆրանսիա, սակայն ֆիլմը նկարահանվել է Իրանում), Sound of Falling (Գերմանիա), Homebound (Հնդկաստան), The President’s Cake (Իրաք), Kokuho (Ճապոնիա), All That’s Left of You (Հորդանան), Sentimental Value (Նորվեգիա), Palestine 36 (Պաղեստին), No Other Choice (Հարավային Կորեա), Sirât (Իսպանիա), Late Shift (Շվեյցարիա), Left-Handed Girl (Թայվան), The Voice of Hind Rajab (Թունիս)։

«Օսկար»-ի հավակնորդներին, որոնց ընտրելու են «շորթ-լիսթերից», կհայտարարեն հունվարի 22-ին։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 15-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031