Մուկը` Թուրքիայի հրուշակեղենի խանութում. «Սա Հնդկաստանը չէ»

Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Բուջա շրջանում գտնվող հրուշակեղների խանութում ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հաճախորդները տեսանկարահանել են, թե ինչպես է մուկը հայտնվում ցուցափեղկում և ուտում ցուցադրման դրված խմորեղենները։

Այս դեպքը մեծ ուշադրության է արժանացել սոցցանցերում, որտեղ էլ մի շարք օգտատերեր խստորեն դատապարտել և քննադատել են այն: Նրանց մի մասն ընդգծել է, որ սննդամթերքի վաճառքով զբաղվող բիզնեսները պիտի ավելի ուշադիր և արդյունավետ վերահսկվեն, իսկ որոշ օգտատերեր էլ պատկան մարմիններին աշխատելու են կոչ արել:

Թուրքական մեդիան տեղի ունեցածին անդրադարձել է հիմնականում հետևյալ վերնագրով. «Սա ոչ թե Հնդկաստանն է, այլ Թուրքիան: Մարդկանցից առաջ մուկն է կերել թխվածքը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031