Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ դեկտեմբերի 22-ից 23-ը Բաքվում տեղի է ունենալու «Ադրբեջան-Թուրքիա ներդրումային 2-րդ ֆորումը»։ Ֆորումին կմասնակցի Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությունը։ Նշվում է, որ կկայանա նաև Բաքվի միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ և կստորագրվեն նոր համաձայնագրեր բազմաթիվ ոլորտներում՝ առևտրի և էներգետիկայի ոլորտից մինչև կրթության ու զբոսաշրջության ոլորտ։

Ըստ Բոլաթի՝ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են տնտեսական տվյալներով պսակել «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը։ Խոսելով երկկողմ առևտրի ծավալի մասին՝ նա նշել է, որ այն հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի։ Բոլաթը նաև հայտնել է, որ փոխադարձ ներդրումների ծավալը հասել է 38 մլրդ դոլարի։ Մասնավորապես Թուրքիայի ներդրումները Ադրբեջանում կազմում են 17 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում հասնում են 21 մլրդ դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031