Բաժիններ՝

ԱՄՆ-ը կոչ է արել Ռադային արագորեն նախարարների նոր կաբինետ ստեղծել

ԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինայի գերագույն ռադային օպերատիվորեն հաստատել նախարարների նոր կաբինետի կազմը, որը աջակցելու է քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Մեր կարծիքով՝ կարևոր է, որպեսզի Ռադան որքան հնարավոր է արագ ձևավորի նոր կաբինետ, որը կիրականացնի անհրաժեշտ բարեփոխումները, հատկապես նրանք, որոնք խորհուրդ է տվել իրականացնել ԱՄՀ-ն»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:
Վաշինգտոնում վստահ են, որ Ուկրաինայի կառավարությունը կիրականացնի անհրաժեշտ բարեփոխումները, ընդգծել է Թոները:

«Մենք ենթադրում ենք, որ այն իրականացնում է ու կիրականացնի Մինսկի համաձայնագիրը: Ուկրաինայի նախագահը, վարչապետը, կառավարության բոլոր անդամները պետք է մի կողմ դնեն տարաձայնություններն ու բարեփոխումներ անցկացնեն, որի կարիքը զգում են ուկրաինացիները»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ Ուկրաինայի կառավարությունը «պետք է համախմբվի և շարունակի շարժվել տնտեսական ու քաղաքական բարեփոխումների ճանապարհով, որն արդեն իրականացնում է, որպեսզի ուկրաինացիներին տա այն, ինչի կարիքը նրանք զգում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս