Բաժիններ՝

Թուրքիան հայտարարում է 1 օրում PKK-ի 30 զինյալի ոչնչացման մասին

«Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK)-ի 30 զինյալի ոչնչացման մասին է հայտարարել Թուրքիայի գլխավոր շտաբն իր տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քրդերն սպանվել են երկրի հարավ-արևելքում:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Էֆկան Ալան ավելի վաղ հայտարարել էր երկրի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում պարետային ժամ հայտարարելու մասին:
Քուրդ զինյալների դեմ հակաահաբեկչական օպերացիաներ են անցկացվում մասնավորապես Հաքքարի նահանգի Յուքսեքով բնակավայրում, Շըրնաք քաղաքում ու Մարդին նահանգում:

«Մեկ օրում ոչնչացվել է PKK-ի 9 անդամ Շըրնաքում, 7-ը՝ Նուսայբինում, 13-ը՝ Յուքսեքովում»,- ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս