
Մոսկվայում բացվել է Ժիրինովսկու հուշարձանը

Մոսկվայի Առաջին Բասմանյան նրբանցքում կայացել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հուշարձանի հանդիսավոր բացումը:
Հուշարձանն ստեղծել է հայտնի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին: Քանդակը պատրաստված է բրոնզից, բարձրությունը երեք մետր է:
Ինչպես հուշարձանի բացման արարողությունից հայտնել են թղթակիցները, քանդակի վրայից սպիտակ պաստառն իջեցրել են «Աստվա՛ծ, պահպանի՛ր ցարին» օրհներգի հնչյունների ներքո:
Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանի քաղաքականության բնագավառում ակտիվ է արդեն շուրջ 30 տարի: