Հրապարակվել է Ուկրաինայի նոր կառավարության կազմը. Արսեն Ավակովը մնացել է իր պաշտոնին
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն հրապարակել է Ուկրաինայի նախարարների նոր կաբինետի կազմը: Այդ մասին նա հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության նիստում, հայտնում է «РБК-Ուկրաինան»:
Եվ այսպես, Ուկրաինայի նոր կառավարության կազմում Արսեն Ավակովը դարձյալ զբաղեցնելու է ներքին գործերի նախարարի պաշտոնը:
Իրենց պաշտոններում են մնալու նաև արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, ԱԳ նախարար Պավել Կլիմկինը, պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակն ու տեղեկատվական քաղաքականության նախարար Յուրի Ստեցը:
Ուկրաինայի փոխվարչապետ է նշանակվել Վիտալի Կովալչուկը:
Լուցենկոն հավելել է, որ դեռ չեն համաձայնեցվել երկրի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարների թեկնածությունները: Հարցեր են առաջացել նաև մշակույթի նախարարի թեկնածության շուրջ: