Բաժիններ՝

Սիրիայում ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել

Սիրիայում ռուսական «Մի-28 Н» ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել: Արտակարգ դեպքը երկրից հարվածի հետևանք չէ: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է LifeNews-ը: Ուղղաթիռը կործանվել է Մոսկվայի ժամանակով ժ. 01.29-ին Հոմս քաղաքի շրջանում:

«Անձնակազմի երկու անդամները զոհվել են: Որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ զոհերի մարմինները տարհանվել են ու գտնվում են «Խմեյմիմ» ավիաբազայում: Դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ կրակային ազդեցություն ուղղաթիռի վրա չի եղել»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Այդկերպ, սա արդեն ռուսական երկրորդ ռազմական ուղղաթիռն է, որը կործանվել է Սիրիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս