Բաժիններ՝

Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում. Թուրքիայի արտգործնախարար

Վերջին օրերին հայկական զինված ստորաբաժանումների սադրիչ գործողությունների հետևանքով շփման գծում տեղի ունեցավ լուրջ հակամարտություն:

Քանի դեռ Հայաստանը շարունակում է օկուպացնել Ադրբեջանի տարածքը, բախումները շարունակվելու են:

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը պետք է ի կատար ածվեն, հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

«Կոնտակտային խմբի ստեղծումը, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, կարևոր քայլ կլինի»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930