Բաժիններ՝

Չավուշօղլուն առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում ստեղծել ԼՂ հարցով կոնտակտային խումբ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակում ստեղծել Ղարաբաղի հարցով կոնտակտային խումբ, հայտնում է TASS-ը:

Այս մասին նա այսօր Ստամբուլում հայտարարել է ԻՀԿ-ի արտգործնախարարների նիստում:

«Հարկավոր է Ղարաբաղյան հիմնախնդիրը որքան հնարավոր է արագ կարգավորել ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների հիման վրա: Անհրաժեշտ է նաև նախաձեռնություն ԻՀԿ-ի կողմից: Դրա հետ կապված՝ շատ կարևոր քայլ կլինի կազմակերպության շրջանակում Լեռնային Ղարաբաղի թեմայով կոնտակտային խմբի ստեղծումը»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է ԻՀԿ-ի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային խմբի ստեղծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս