Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲ

Ըստ արհեստական բանականության (ԱԲ, CHAT GPT)՝ Թուրքիայի ամենավտանգավոր և բնակության համար ոչ պիտանի շրջանը համարվել է Ադանայի Յուրեղիր շրջանը, որի բնակիչները սակայն, այդ տեսակետի հետ համամիտ չեն և դժգոհության ալիք են բարձրացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բնակիչներն ու Յուրեղիրի շրջանի ղեկավար Ալի Դեմիրչալըն քննադատել են այդ գնահատականը՝ այն անվանելով իրականությունից կտրված։

Դեմիրչալը նշել է, որ Յուրեղիրը Ադանայի «սիրտն» է և դրա որևէ թաղամաս վտանգավոր չէ՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները կարող են բացասաբար ազդել բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Նա կոչ է արել նաև այդ միտքը կիսողներին անձամբ այցելել շրջան և տեղում ծանոթանալ իրական իրավիճակին։

Տեղի բնակչներից Մերթ Յըլմազն էլ իրենց բնակավայրի անվտանգության վերաբերյալ մեկնաբանությունները խաբեություն է որակել, ապա ասել. «Սա այն թաղամասն է, որտեղ ծնվել և մեծացել եմ: Եթե մարդը ներգրավված չէ ինչ-որ բանում, ոչինչ էլ չի պատահում: Ես նույնիսկ ծխախոտ չեմ օգտագործում: Առանց գալու և տեսնելու թո՛ղ չմեկնաբանեն: Թո՛ղ գան, թո՛ղ տեսնեն թե՛ Յուրեղիրը, և թե՛ թաղամասերը»:

Նշենք, որ ավելի վաղ Յուրեղիրի «Մայիսի 19» թաղամասը համարվել էր երկրի ամենավտանգավոր թաղամասը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031