Բաժիններ՝

2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կանցնի Ղազախստանին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում նախագահությունը 2026 թվականին կանցնի Ղազախստանին։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հաղորդում է ТАСС-ը:

«Օրակարգի կարևոր հարցերից է 2026 թվականին մեր միության մարմիններում նախագահությունը։ Ըստ սահմանված կարգի՝ այդ պատվավոր իրավունքն անցնում է Ղազախստանի Հանրապետությանը։ Համոզված եմ, որ Աստանայի նախագահությունը նոր ու հզոր խթան կհաղորդի եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացմանը, ինչպես դա մեզ մոտ միշտ եղել է»,- նշել է նա։

Ըստ նրա, ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ըստ ցանկության, կարող է ներկայացնել հաջորդ տարի ԵԱՏՄ-ում հանրապետության նախագահության առաջնահերթությունները։

2025 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահում է բելառուսական կողմը։

ԵԱՏՄ անդամ պետություններն են՝ Բելառուսը, Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031