Բաժիններ՝

Ռաֆայել Գրոսսին պահանջել է Իրանի միջnւկային օբյեկտներին ավելի մեծ հասանելիություն ապահովել

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին նոր հայտարարություն է տարածել Իրանի միջուկային ծրագրի մոնիթորինգի վերաբերյալ, հաղորդել է IRNA-ն:

Չնայած ստուգումների վերսկսման մասին վերջին հաղորդագրություններին, գործակալության ղեկավարը պնդում է, որ ՄԱԳԱՏԷ-ն դեռևս չունի մի շարք կարևոր օբյեկտների լիարժեք մուտքի հնարավորություն:

Գրոսին ընդգծել է երեք հիմնական օբյեկտների ռազմավարական նշանակությունը, որոնք կարևոր դեր են խաղում Իրանի ուրանի հարստացման ցիկլում և գործընթացում՝ Ֆորդուն, Նատանզը, Բուշերը:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ այս օբյեկտների վերահսկողությունը կարևոր է տեխնիկական տեսանկյունից:

Իր հայտարարության մեջ Գրոսին ավելի հեռուն է գնացել՝ պնդելով, որ Իրանի միջուկային գործունեությունը չի սահմանափակվում այս երեք հայտնի կենտրոններով: Նա վստահություն է հայտնել այլ օբյեկտների գոյության վերաբերյալ, որոնց մասին Իրանը պաշտոնապես չի տեղեկացրել գործակալությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031