Սամվել Կարապետյանը համաշխարհային հեղինակության բիզնեսմեն է. ՀԷՑ-ը ոչ ոք չի գնի, բացի… Դավիթ Ղազինյան
«Սամվել Կարապետյանը համաշխարհային հեղինակության բիզնեսմեն է։ Իշխանության կողմից արհեստական օրակարգ է նրան ռուսական բիզնեսի ներկայացուցիչ համարելը։ Հետևաբար՝ ոչ մի իրեն հարգող գործարար աշխարհում ՀԷՑ-ը ձեռք չի բերելու։ Իմ վերլուծությունն այն է, որ հաշվի առնելով ՀԷՑ-ի կարևորությունը և ռազմավարական նշանակությունը, այն կհետաքրքրի մեր երկու հարևան պետություններին, ովքեր, իհարկե, ուղիղ չեն գնի, կգնեն այլ տեղում գրանցված ընկերության միջոցով, բայց փողը կտան իրենք»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ նախկին տնօրեն, «Մեր ձևով» շարժման անդամ Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ը խլելու գործընթացին ու դրա հավանական վաճառքին:
Վերջինս կրկին շեշտեց՝ պետք է հասկանալ մի բան՝ Սամվել Կարապետյանը երբեք էլ չի ուզել ձեռք բերել ՀԷՑ-ը։

«Հիշենք, որ ժամանակին, «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ նախկին սեփականատերն ուզում էր հոսանքի գինը թանկացնել մոտ 20%-ով. պետությունը թույլ տվեց թանկացնել 5%-ով, որից մի քանի ամիս անց անխուսափելիորեն ՀԷՑ-ը կճանաչվեր սնանկ, իսկ հասկացողները գիտեն՝ դա ինչ է նշանակում։
ՀԷՑ-ը գնելիս Սամվել Կարապետյանը գիտեր, որ ոչ միայն շահույթ չի ունենալու, այլև պատրաստ է եղել մինուսով աշխատելուն, իր գրպանից գումար դնելուն, որովհետև դա անում էր իր երկրի համար… Շատերը կան, որ սա գիտեն․ պետք է խոսեն»,- ասաց Դավիթ Ղազինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
