Բաժիններ՝

Ծեծկռտուք` Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում 2026-ի պետական բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ պատգամավորների միջև ծագած լարվածությունը վերածվել է ծեծկռտուքի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վեճը սկսվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մուստաֆա Վարանքի և գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (Ժ-CHP) խմբակցության ղեկավարի տեղակալ Մուստաֆա Էմիրի միջև։ Ծեծկռտուքին ընթացքում միացել են նաև այլ պատգամավորներ։

Մոտ 10 րոպե տևած միջադեպից հետո նիստը շարունակվել է։ 2026-ի պետական բյուջեի նախագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Քվեարկությանը մասնակցել է 569 պատգամավոր, որոնցից 320-ը կողմ են քվեարկել, իսկ 249-ը՝ դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031