Բաժիններ՝

Նիգերիայում առևանգված բոլոր դպրոցականներն ազատ են արձակվել

Նիգերիայում առևանգված բոլոր դպրոցականներն ազատ են արձակվել2 րոպեի ընթերցումՆիգերիայի Կաթոլիկ դպրոցից նոյեմբերին առևանգված բոլոր դպրոցականներն ազատ են արձակվել։

Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Բոլա Թինուբուի խոսնակ Բայո Օնանուգան։

«Ահաբեկիչների կողմից առևանգված մնացած 130 դպրոցականներն այժմ ազատության մեջ են։ Ակնկալվում է, որ նրանք Միննա կժամանեն երկուշաբթի ու կմիանան ծնողներին»,- հայտնել է նա X-ում արված գրառման մեջ։

Խոսնակը տեղեկացրել է, որ դպրոցականների ազատ արձակումը հաջորդել է իրականացված ռազմական-հետախուզական գործողությանը։

Նոյեմբերի 21-ին զինված անձինք հարձակվել էին Կաթոլիկ դպրոցի վրա ու առևանգել 300 աշակերտի և անձնակազմի 12 անդամի։ Երեխաներից 50-ին հաջողվել էր փախնել ահաբեկիչներից։

Դեկտեմբերի 8-ին Նիգերիայի կառավարությունից հայտնել էին, որ կարողացել են փրկել առևանգված 100 մարդու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031