Ադրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրnւթյան կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի քաղաքականությունն ու գաղափարական պայքարը 90-ականներից կառուցված է հայերի դեմ ատելության և թշնամության վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ավելին, Ադրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրության կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը:

ՀՀ իշխանության միակողմանի զիջումների, պարտության շղթայի և անվերջանալի թվացող քծնանքի պայմաններում, Ադրբեջանում ներքին կայունությունը պահպանելու և տասնամյակներով արատավոր բարքերն արդարացնելու նոր գաղափարական հենք դեռ չի ստեղծվել, ինչն Ալիևների իշխանության համար իսկապես լրջագույն խնդիր է:

Այստեղ հարցն այն չէ, որ այդ իշխանությունը փլուզման եզրին է կամ ցնցումների մեջ, համենայդեպս ադրբեջանական պետության զարգացման տրամաբանությունն անկախ իրենց կամքից փոխվում է:

Մի կողմից Ադրբեջանի առավելապաշտական պահանջներն իրականացվել են, մյուս կողմից` Ադրբեջանը նոր պահանջներ, արհեստական խնդիրներ է առաջադրում, որի հիմքում նաև նոր իրավիճակի մարսումն ու իրադրությանը համարժեք նոր գաղափարական հայեցակարգի ընդունումն է»,-գրելէ նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031