Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան ալկոհոլը հասանելի է դարձրել ապահովված օտարերկրացիների համար

Սաուդյան Արաբիան աննկատ ընդլայնել է իր միակ խանութի հասանելիությունը, որտեղ ալկոհոլ է վաճառվում՝ թույլատրելով ապահովված օտարերկրյա ռեզիդենտներին ոգելից խմիչքներ գնել, հայտնում է Associated Press-ը։

Սա հերթական քայլն է երբեմնի չափազանց պահպանողական թագավորության լիբերալացման փորձի շրջանակում։ Թեև պաշտոնական հայտարարություն չի եղել, լուրերը տարածվել են, և այժմ Էր-Ռիադի դիվանագիտական թաղամասում գտնվող աննշան, ցուցանակ չունեցող խանութի մոտ մեքենաների և մարդկանց երկար հերթեր են գոյացել։ Խանութը բացվել էր 2024 թվականի հունվարին ոչ մուսուլման դիվանագետների համար։

Նոր կանոնները թույլ են տալիս ալկոհոլ գնել ոչ մուսուլման օտարերկրացիներին, որոնք բնակության իրավունքի պրեմիում կարգավիճակ ունեն։ Այդ կարգավիճակը տրամադրվում է հատուկ հմտություններ ունեցող օտարերկրացիներին, ներդրողներին և ձեռնարկատերերին։

Սաուդյան Արաբիայում, որտեղ գտնվում են իսլամի ամենասուրբ վայրերը, ալկոհոլը 1950-ականների սկզբից արգելված է։ Շատերը կարծում են, որ այս խանութը ոգելից խմիչքի վաճառքի վերահսկման փորձնական ստուգման միջոց է։

Թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը և նրա հայրը՝ թագավոր Սալմանը, իրականացնում են թագավորության լիբերալացման արմատական քաղաքականություն՝ ուղղված զբոսաշրջության խթանմանը, միջազգային բիզնեսի զարգացմանը և հում նավթից տնտեսական կախվածության նվազեցմանը։

Թագավորությունը, որը հետևում է իսլամական շարիաթի օրենքներին, արդեն բացել է կինոթատրոններ, թույլատրել է կանանց մեքենա վարել և կազմակերպել մեծ երաժշտական փառատոններ։ Սակայն քաղաքական հայտարարությունները և այլախոհությունը շարունակում են խիստ քրեականացվել և կարող են պատժվել մահապատժով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031