
Եգիպտոսի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի մահվան դատավճիռը

Եգիպտոսի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի և երկրում արգելված համարվող իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժման 21 ներկայացուցիչների մահվան դատավճիռը, որը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։
Վերջիններս մեղադրվում էին պետական դավաճանության քրեական գործով ու լրտեսության մեջ՝ հօգուտ օտարերկրյա պետության։
Ինչպես հայտնում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը, նրանց գործերը կուղարկվեն վերանայման։
Ավելի վաղ դատախազը հայտարարել է, որ Մուրսին ու նրա օգնականները գաղտնի փաստաթղթեր են տրամադրել օտար հատուկ ծառայություններին և մասնավորապես իրանական հետախուզությանը:
Բացի այդ, Մուրսին ու նրա համակիրները իբր համագործակցել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ իրավիճակը երկրում ապակայունացնելու նպատակով: