Թրամփը՝ նախագահի պաշտոնում իր առաջին քայլերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտոնակալությունից հետո առաջին իսկ օրն սկսել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու ընթացակարգը: Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում:

Թրամփն ԱԽԳ-ն որակել է «պոտենցիալ աղետ» ԱՄՆ-ի համար: Նա արտահայտվել է «երկկողմ առեւտրական համաձայնագրերի» կնքման օգտին: Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունն առեւտրական փաթեթ է, որը ենթադրում է ապրանքների եւ ծառայությունների մաքսատուրքերի լիակատար վերացում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: ԱԽԳ-ի ստեղծման շուրջը համաձայնագիրը փետրվարի 4-ին Օքլենդում (Նոր Զելանդիա) ստորագրել են Ավստրալիան, Բրունեյը, Վիետնամը, Կանադան, Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պերուն, ԱՄՆ-ը, Սինգապուրը, Չիլին եւ Ճապոնիան:

Տեսաուղերձում Թրամփը նաեւ հայտարարել է, որ պաշտոնակալությունից հետո առաջին իսկ օրը մտադիր է սկսել մշակել կիբեռհարձակումներից ԱՄՆ-ի պաշտպանության պլան:

Պաշտոնակալությունից հետո Թրամփը մտադիր է վերացնել ԱՄՆ-ում ածխաջրածինների արդյունահանմանը վերաբերող արգելքները: Նա խոստացել է չեղարկել «աշխատատեղերը ոչնչացնող այն սահմանափակումները, որոնք վերաբերում են ԱՄՆ-ում էներգիայի արտադրմանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

Տեսանյութեր

Լրահոս