Բաժիններ՝

Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է

Ռեփեր Քանյե Ուեսթը, որը նախօրեին անսպասելիորեն չեղյալ էր հայտարարել համերգային շրջագայությունը անքնության ու անկայուն հոգեբանական վիճակի պատճառով՝ ուժեղ հոգնածության ֆոնին, հոսպիտալացվել է, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին։

Ուեսթի անձնական մարզչի տուն, որտեղ բժիշկը հետազոտել էր երգչին, հրավիրվել էին ոստիկաններ։ Ոստիկանությանը հայտնել էին, որ Ուեսթը բողոքում է անկայուն վիճակից, քանի որ մի քանի օր չի քնել։

Ոստիկանությունը նրան տեղափոխել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում են աղբյուրները, դա արվել է «նրա սեփական անվտանգության համար»։

TMZ պորտալը հայտնում է, որ ռեփերին հիվանդանոց են տեղափոխել ձեռնաշղթաներով ու պատգարակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս