ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահի անունը մոտ ժամանակներս հայտնի կդառնա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի անունը մոտ ժամանակներս հայտնի կդառնա։

Այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գրասենյակը։
Տեղեկությունն այն մասին, որ Ջեյմս Ուորլիքը լքում է Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը, գրասենյակը պաշտոնապես հաստատել է։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ իր համանախագահությունը կավարտվի այս տարվա դեկտեմբերի 31-ին։

Նա նաև տեղեկացրել է 2017 թվականի հունվարից Վաշինգտոնում կաշխատի Egorov Puginsky Afanasiev & Partners ընկերությունում։

Ուորլիքը Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930