Բաժիններ՝

Ցանցահենները հարձակումներ են իրականացրել Հայաստանի և ԱՊՀ երկրների բանկոմատների վրա

Միջազգային հանցավոր խումբը մի շարք կիբերհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ԱՊՀ անդամ պետությունների և Եվրամիության երկրների բանկոմատների վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Group-IB կիբերհանցագործությունների և խաբեության կանխման ու հետաքննության միջազգային ընկերությանը։

Դրա տեղեկություններով՝ հարձակումների են ենթարկվել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի բանկերը:

Տեղեկություններ չեն հաղորդվում տուժած բանկերի և կորուստների մասին։
Հաղորդվում է, որ հատուկ ծրագրային ապահովման միջոցով հանցագործները ստիպում են բանկոմատներին կանխիկ գումար տրամադրել:

Նշվում է, որ նախկինում նմանատիպ հարձակումներ իրականացվել են, սակայն մասշտաբներն անհամեմատ փոքր են եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930