Բաժիններ՝

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամային են. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները համարում են ճգնաժամային։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները ճգնաժամային են, որոշ դեպքերում՝ շատ և շատ բարդ խնդիր»,- հայտարարել է նա նոյեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում։
Քիրբին ընդգծել է, որ առանձին հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն աշխատել են միասին և հասել փոխըմբռնման։ Դա մասնավորապես վերաբերում է Իրանի հետ միջուկային համաձայնագրին։

մերիկյան կողմը հուսով էր նման համաձայնության գալ նաև Սիրիայի հարցով։
Պետդեպի ներկայացուցիչը հիշեցրել է ՌԴ-ի կողմից կիբերտիրույթում լուրջ մարտահրավերի մասին, որին բախվել էր ԱՄՆ-ը։
«Դրանք շատ բարդ հարաբերություններ են»,- ընդգծել է Քիրբին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս